Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ապրիլի 9-ին անցկացվեց Ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Ապրիլի 12-ին հայտնի դարձան հաղթողները, որոնց պատվոգրեր և մրցանակներ հանձնեց Հայաստանում Россотрудничество կազմակերպության ղեկավար Ս.Ա.Ռիբինսկին:
Օլիմպիադային եզրափակիչ փուլում հաղթանակ տոնեցին նաև մեր համալսարանի ուսանողները: Նրանցից Կ 72-1 խմբի ուսանողուհի Քրիստինե Վանեցյանը 6 մասնակցի հետ կիսեց 1-ին տեղը, իսկ Դ 71-1 խմբի ուսանողուհիներ Ալլա Քոչարյանը և Անուշ Ազարյանը՝ 2-րդ տեղերը:
Շնորհավորում ենք մեր ուսանողուհիներ՝ մաղթելով նորանոր հաջողություններ: