ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջում տեղի ունեցավ վերջին զանգին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հ. Հովեյանը, Հայաստանում ԿՆԱՈՒՖ-ի ներկայացուցիչ Տ. Խանոյանը, ԿԳՄՍՆ ՄՄԿ վարչության գլխավոր մասնագետ Գ. Խաչատրյանը, Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները, մանկավարժներ, ծնողներ և այլ հյուրեր: Միջոցառումը տարբերվում էր իր հուզական ու ջերմ մթնոլորտով: Շրջանավարտներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ստացած գիտելիքների և սիրո համար:
Քոլեջի տնօրեն տիկին Հովհաննիսյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ բարի երթ, ուսումնական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ մաղթելով: Միջացառումը ավարտվեց վերջին զանգի ղողանջով, որը ինչպես իրենք` շրջանավարատները, նշեցին միշտ կլինի իրենց սրտերում և հուշերում: