(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՍՏԵՂԾԱՐԱՐ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Բրիտանական խորհուրդը` Պոլիտեխնիկի հետ համատեղ՝ «Ստեղծարար միտք» (CreativeSpark) ծրագրի շրջանակներում կազմակերպել էր վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացներ, որին մասնակցել է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ԷԻԿ ամբիոնի ասիստենտ Հերմինե Սամվելյանը:

Ստացած գիտելիքներն ու փորձը ապագա մասնագետներին

փոխանցելու, նորարարությունների և ձեռներեցության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով՝ մարտի 12-15-ը ՃՇՀԱՀ-ի Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը ՃՇՀԱՀ-ի Միջին մասնագիտական քոլեջում իրականացրեց «Ստեղծարար ձեռներեցություն» դասընթացը, որն ուղղված էր ուսանողների և ստեղծարար ձեռներեցների համապատասխան հմտությունների ուսուցմանը՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկ ու մտավոր սեփականության պահպանում

 

Դասընթացներին մասնակցած 25 ուսանող՝ 5 խմբերի բաժանված, ավարտին ներկայացրեցին իրենց մտքերն ու սթարթափերը և ստացան վկայականներ։

20.03.19