(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՔՈԼԵՋԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄ Է ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջը մասնակցել է Ռուսական բաց երիտասարդական ջրային միջազգային մրցույթի՝ գրանցելով հաջողություններ: Մրցույթին ներկայացվել է 112 նախագիծ, Հայաստանից՝ 2 աշխատանք: Քոլեջի ուսանող Նարեկ Գևորգյանը իր ղեկավարի՝ ՃՇՀԱՀ Ջրային համակարգերի հիդրոտեխնիկա և հիդրոէներգետիկա ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Շամշյան Վարուժանի հետ ներկայացրել են իրենց նախագիծը: Նախագծի թեման էր «Մթնոլորտային ջրերի ձևափոխումը խմելու-տնտեսական, արտադրական և ոռոգման ջրերի»-ն: Ուսանողը անցել է եզրափակիչ փուլ և արժանացել դիպլոմի: Մրցույթի կազմակերպիչները նաև շնորհակալական նամակ են ուղարկել ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանին քոլեջի համագործակցությունը ընդլայնելու և համագործակցելու ինչպես քոլեջի, այնպես էլ համալսարանի հետ:

ՃՇՀԱՀ քոլեջը նաև մասնակցել է «Ուսանողների և դպրոցականների Համառուսական համաժողով» միջազգային մրցույթին, որը վերաբերում էր իրավագիտությանը: Դիպլոմ է շնորհվել «Հասարակությունում իրավունքի ձևավորումը, զարգացումն ու նշանակությունը» գիտահետազոտական աշխատանքի հեղինակ, տ.գ.թ., դոցենտ, ՃՇՀԱՀ միջին մասնագիտական քոլեջի տնօրեն՝ Անահիտ Հովհաննիսյանին և Միջին մասնագիտական կրթության քոլեջի գլխավոր մասնագետ Լաուրա Մանասերյանին:

21.06.23