Նոյեմբերի 2-ին՝ Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները, երիտասարդ արվեստագետները մասնակցեցին «Ժամանակակից քանդակի ցուզահանդես»-ին՝ դասախոս, քանդակագործ Հայկ Թոքմաջյանի ղեկավարությամբ:
Ներկայացված էին մոտ 25 աշխատանք: Տարբեր նյութերով, անհատական, ուրույն կերպարայնությամբ և ժամանակակից ու նոր խոսքով լի քանդակները ջերմ ընդունելության արժանացան ներկա հյուրերի կողմից: