Քաղաքաշինության ոլորտում մի շարք օրենսդրական փոփոխությունների արդյունքում հավաստագրման դիմող մասնագետները կամ արդեն իսկ հավաստագիր ունեցողները պետք է պարտադիր անցնեն շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ կամ մասնակցեն շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների (սեմինար, գիտաժողով, վարպետաց դաս և այլն), որոնք պետք է նախապես հաստատված լինեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից։
Համալսարանում 2024թ․ դեկտեմբերից մեկնարկել են շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումները, մինչ օրս իրականացվել է 3 միջոցառում:
ՃՇՀԱՀ-ում վերոնշյալ միջոցառումների մասնակիցներին հանձնվեցին վկայականները, ընդ որում մասնագետների մի մասը 3 միջոցառմանն էլ մասնակցել է: Իրականացվել են հետևյալ թեմաներով միջոցառումները՝
Ներկայումս ընթանում է 4-րդ միջոցառումը՝«Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում»: