(010) 303-300

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱ ՖԱԿՈւԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆԿՈւՐՍԵՑԻՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՏՈՄՍԵՐԸ ԵՎ ՍՏՈւԳԱՐՔԱՅԻՆ ԳՐՔՈւՅԿՆԵՐԸ

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին տրվեցին ուսանողական տոմսերն ու ստուգարքային գրքույկները:  

Ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը հանդես եկավ ջերմ մաղթանքներով, շնորհավորանքներով և հույս հայտնեց, որ գրքույկներում կլինեն միայն բարձր գնահատականներ: Նա նշեց, որ բացի դեկան լինելուց, իրեն համարում է նաև ուսանողների ընկերը և ցանկացած հարցում կլինի նրանց կողքին. «Դասի ժամանակ եղե՛ք չափազանց ակտիվ: Դասախոսը պատրաստ է պատասխանել  ցանկացած հարցի, որովհետև դասախոսի միակ նպատակն ուսանողին գիտելիք փոխանցելն ու  կրթելն է: Համալսարանին պետք են ձգտում ունեցող և լավ սովորող ուսանողներ, և համալսարանը կտա բարձր որակի մասնագետներ, հետևաբար` ձեզանից պահանջվում է միայն ու միայն լավ սովորել»:

Միջոցառմանը մասնակցում էր նաև թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը, ով  նույնպես ողջունեց ու շնորհավորեց ուսանողներին և իր խորին շնորհակալությունը հայտնեց, որ այս խորհրդանշական օրվա անցկացման համար հենց թանգարանն է ընտրվել։

Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը իր շնորհակալական խոսքն ասաց թանգարանի տնօրենին հյուրընկալության համար և ողջունեց ու մաղթանքներ հղեց ուսանողներին. «Այսօր մեծ պատիվ է լինել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող: Դուք մեր համալսարանի վաղվա գալիք օրն եք և միայն լավ սովորելով կարող եք կերտել համալսարանի ապագան, դառնալ մեր երկրի հենքը և հասարակության համար կայացած հուսալի մարդ: Կրկին շնորհավորում  եմ՝ մաղթելով ձեզ նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ»:

19.10.22