(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ՍՏԱՆԱՑԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողները ստացան իրենց ստուգարքային գրքույկները և ուսանողական տոմսերը:

 Ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը ողջունելով ուսանողներին նշեց. «Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, ողջունում եմ ձեզ և ցանկանում հաջողություն մաղթել ուսումնական ձեր ճանապարհին: Ձգտեք գիտելիք ստանալ ամբողջական նվիրվածությամբ, որպեսզի կարողանաք հաղթահարել անգամ այն թեմաները, որոնք թվում են ամենաբարդը։ Համալսարանն անսահման աջակցություն կցուցաբերի ձեզ, ցանկացած հարցում կկանգնի ձեր կողքին, ուստի ձեր պարտականությունն է միայն պատասխանատվությամբ սովորել և կերտել ձեր մասնագիտական ապագան»:

Այնուհետև պարոն Հարությունյանը ուսանողներին հանձնեց ստուգարքային գրքույկները:

Ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Մերի Բրուտյանը, շնորհավորելով ուսանողներին, նշեց, որ համալսարանը ոչ միայն ապահովում է մասնագիտական զարգացումը, այլև ստեղծում է բազմազան հնարավորություններ՝ ուսման ընթացքում ձեռք բերելու նոր գիտելիքներ, զարգացնելու ընկերական կապերը և կառուցելու նոր սոցիալական միջավայրեր։ Նա ընդգծեց, որ մնում է միայն ակտիվորեն օգտվել այս հնարավորություններից և դրանք վերածել ամուր հիմքերի՝ ապագայի համար:

18.10.24