(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ՍՏԱՆԱՑԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողները ստանցան իրենց ստուգարքային գրքույկները և ուսանողական տոմսերը:
 Ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը ողջունելով ուսանողներին նշեց. «Շնորհավորում եմ սիրելի՛ առաջին կուրսեցիներ, լավ սովորեք, որպեսզի կարողանաք հեշտորեն յուրացնել Ձեզ թվացող նույնիսկ «ամենաբարդ» գիտելիքը: Համալսարանը մշտապես Ձեր կողքին է և պատրաստ է ամեն հարցով աջակցելու, այնպես որ Ձեզ մնում է միայն լավ սովորել և դառնալ լավ մասնագետներ»:
Այնուհետև պարոն Հարությունյանը և ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիգոր Հակոբյանը ուսանողներին հանձնեցին ստուգարքային գրքույկները:
Գրիգոր Հակոբյանը ևս շնորհավորելով ուսանողներին նշեց, որ համալսարանը բացի մասնագիտություն տալուց, մեզ տալիս է բազում հնարավորություններ՝ գիտելիք ստանալու, ընկերներ ձեռք բերելու, նոր ծանոթություններ և հաղորդակցման ուղիներ ստեղծելու առումով: Մեզ մնում է միայն այս ամենը վերցնել և դարձնել մնայուն արժեք:
13.11.23