ՃՇՀԱՀ Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ուսանողները ստացան իրենց ավարտական դիպլոմները:
Քաղաքային տնտեսություն մասնագիտության «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» կրթական ծրագրի առկա ուսուցման մագիստրատուրան ավարտեցին 9 ուսանողներ, որոնցից չորսը գերազանց առաջադիմությամբ:
Միջոցառմանը ներկա էին Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը, «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» ամբիոնի վարիչ Աննա Քարամյանը և ամբիոնի աշխատակազմը:
Արարողության ավարտին Վալերիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շնորհավորեց ուսանողներին մաղթելով նրանց նորանոր հաջողություններ մասնագիտական ոլորտում, և հույս հայտնեց, որ համալսարանում ձեռք բերված գիտելիքները կօգտագօրծեն ամբողջ կյանքի ընթացքում: