(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՄԻ ՔԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Վերջին 10 օրերի ընթացքում Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը, «Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման», «Ջերմագազամատակարարման և օդափոխության», «Գեոէկոլոգիայի և կեսաանվտանգության»  ամբիոնների աշխատակիցների հետ  հանդիպումներ են ունեցել մարզերի մի քանի ավագ դպրոցների հետ:

Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների շրջանակում այցելել են Գևորգ Էմինի անվան 182 դպրոց, քաղաք Հրազդանի, Սպիտակի, Տաշիրի և Ստեփանավանի ավագ և միջնակարգ դպրոցներ:

Մասնագետները ներկայացրել են ֆակուլտետի կազմում գործող «Տրանսպորտային համակարգեր», «Սերվիս» և «Զբոսաշրջություն» մասնագիտությունների մասին մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև ներկայացրել են համալսարանում գործող այլ մասնագիտությունները, դրանց առավելություններն ու հնարավորությունները աշխատաշուկայում, ընդունելության կարգը և միջազգային փոխանակման ծրագրերը:

Վալերիկ Հարությունյանի խոսքով դպրոցներում հետաքրքրված էին ոչ միայն 12-րդ դասարանցիները, այլև 10 և 11-րդ դասարանի աշակերտները: Պարոն Հարությունյանը հավելեց նաև, որ  այս աշակերտների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հաջորդ անգամ հանդիպել համալսարանում:

05.12.22