(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ  ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մովսեսյան և Փարտներս ընկերությունը մարտի 4-ին իրականացնում է փորձի փոխանակման ծրագիր, որի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները  կհյուրընկալվեն ընկերության գործող հյուրանոցային համալիր, և արդեն իսկ կառուցվող հյուրանոցի շինհրապարակ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ոլորտի առանձնահատկությունները, շուկայում մրցակցային առավելությունը, նորությունները, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն շինարարական ոլորտում արդյունավետ որոշումների կայացման իրենց գաղափարներն ու ձեռք բերած փորձը։ 

Ընկերության տարիների փորձը ցույց է տալիս, որ պետք է  արժևորել շինարարական ոլորտում մասնագետների շարունակական կրթությունը, և պրակտիկ դաշտում կիրառումը։

Հանդիպումը հրաշալի հնարավորություն է ուսանողներին ծանո

թացնելու շինարարական ոլորտի իրական քեյսերի, խնդիրների, լուծումների, և արդյունքների հետ: 

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև մարտի 1-ը, զանգահարելով Շինարարության ֆակուլտետի դեկանատ՝ 010 303 300(ներքին հեռախոսահամար՝ 4-95), 093-555-117 հեռախոսահամարներով կամ մոտենալով 2327 աշխատասենյակ:

Կից ներկայված է օրակարգը  և ընկերության ընթացիկ աշխատանքները:

 

ՕՐԱԿԱՐԳ

09:00- 09:30 —Հանդիպում համալսարանի դիմաց, երթուղու մեկնարկ

11:30 -12:30 — Հյուրընկալում Դիլիջանի տուն հյուրանոց, հյուրասիրություն, ծանոթություն, շրջայց հյուրանոցում

12:30- 13:30 —  Պրեզենտացիա կոնֆերանս հոլում, հարց ու պատասխան սեսիա

13:30- 17:00— Ուղևորում դեպի շինհրապարակ, շրջայց շինհրապարակում

17:00 — Ավարտ, հետվերադարձ դեպի Երևան

01.03.23