Արյամբ ու քրտինքով վաստակած Անկախության մասին 28 տարի շարունակ նոր խոսքեր են գրվում, նոր երգեր երգվում, նոր ու փառահեղ մտքեր հնչում: Սեպտեմբերի 21-ն արդեն մեծ ու փոքրի երակներով հոսող տոն է, ժպտացող տոն, հպարտության տոն, հույսի ու առավել լավ ապագայի տոն:
Շնորհավոր հենց ա’յդ տոնը, այն տոնը, որի համար ծածանվող եռագույններն ու կեցցե՛ Սեպտեմբերի 21-ը վանկարկությունները վերահաստատում են, որ մեր Անկախությունն անբեկանելի է: