(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՏԻՐՈՋՆ ԸՆԴԱՌԱՋ. ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ ՎԱՌՎԵՑ ՏՈՆԱԿԱՆ ԽԱՐՈՒՅԿԸ

«Երբ Հիսուս մանուկին Մարիամն ու Հովսեփը բերեցին Տաճարին ընծայելու, արևելյան դուռը գոչումով բացվեց, և Երուսաղեմի բնակչությունը մթության պատճառով ջահեր վառեց և իրենց առջև լուսավորելով` ընդառաջ գնացին Տիրոջը»:

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի` փետրվարի 14-ին, Քրիստոսի Սուրբ ծննդից 40 օր հետո, նշում է քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը: Տոնն ավանդաբար մեր օրեր է հասել և նշվում է բոլոր ծեսերով՝ մաքրագործող խարույկով, գաթայով, ընդեղենով, երգ ու պարով:   

Տեառնընդառաջի խարույկի բարձր ճրթճրթոցով էր այսօր լցված նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետնաբակը:  Բուհերի և երիտասարդության հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանի գլխավորությամբ՝ խարույկի շուրջն էին համախմբվել ռեկտոր Գագիկ Գալստյանը, պրոռեկտորները, դասախոսները և ուսանողները:

«Կարևորը՝ տոնի հոգևոր կողմն ընկալելն է՝ տիրոջն ընդառաջ գնալը»,- Տեառնընդառաջի խորհուրդն ու ծեսերի իմաստը մեկնելով՝ ասաց Գեղամ սարկավագը:

Ուսանողները տոնին պատրաստվել էին, ինչպես հարկն է՝ կոպեկով գաթա, աղանձ, չրեր ու մրգեր և, իհարկե, համախմբող ուրախ շուրջպար: Սիրահարների օրվան՝ Սուրբ Սարգսին ընդառաջ, ուսանողները միմյանց բաժանեցին նաև աղաբլիթներ. չէ՞ որ սերը հենց ինքնին աստվածային պարգև է:

Նա կրակի շուրջ համախըմբված ուսանողներին մեկնում էր Տեառնընդառաջի խորհուրդն ու ծեսերի իմաստը: Ըստ Գեղամ սարկավագի` խարույկն էական չէ. ավելի կարևոր են տիրոջն ընդառաջ գնալը, տոնի հոգևոր կողմն ընկալելը: Հոգևորականն ուսանողներին հորդորեց այս օրերին զբաղվել ինքնաքննությամբ, փետրվարի 14-ին` Քրիստոսի Սուրբ ծննդից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը (նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ)

 

13.02.19