(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեցին ուսումնական և արտադրական պրակտիկաները, որի շրջանակում Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տ., գ., դ. պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանը շինարարական տարբեր հրապարակներում անձամբ է հետևում պրակտիկաների իրականացմանը: Շինարարության ֆակուլտետի ուսանողները այցելում են շինհրապարակներ անկախ եղանակային պայմաններից՝ ձեռք բերում գիտելիքներ տարբեր աշխատանքային իրավիճակներում և ստանում փորձառություն տեղում աշխատող շինարարներից:   

«Մեր համալսարանը մեծ ուշադրություն է դարձնում պրակտիկաների իրականացմանը, քանի որ տեսական գիտելիքներն ավելի են ամրապնդվում, երբ ուսանողը հնարավորություն է ստանում  գործնականում դրանք կիրառել և ուսումնասիրել, դե իսկ պրակտիկայի ղեկավարները ջանք չեն խնայում լավագույնս փոխանցել իրենց փորձը»,- նշեց պրոֆեսոր Գրիգորյանը:  

28.06.23