Տեղի ունեցավ ռեկտորատի տարեվերջյան նիստը: Նիստի ընթացքում ռեկտոր Եղիազար Վարդանյանն անդրադարձավ 2022 թվականին ՃՇՀԱՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին:
Նիստի ընթացքում ներկայացվեց նաև բուհի կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության, ուսանողական, սոցիալական և այլ ոլորտներում իրականացված աշխատանքները:
Այնուհետև պարոն Վարդանյանը շնորհակալագրեր հանձնեց ACM ICPC ծրագրավորման միջազգային համալսարանական մրցույթի քառորդ եզրափակչին մասնակցած Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 3 ուսանողի: Թիմը հաղթող է ճանաչվել և մասնակցել է Միջազգային ծրագրավորման մրցույթի (ICPC) և Հարավային Կովկասի բաց առաջնության (OCSC) 2022-2023թթ. կիսաեզրափակչին, թիմը ղեկավարել է ԻՀՏԿՀ ամբիոնի տ.գ.թ., ասիստենտ Կարեն Պետրոսյանը:
Պատվոգրեր ստացան ՃՇՀԱՀ Մ.Աբեղյանի անվան ավագ դպրոցի 12-րդ դասարանների աշակերտները, որոնք հաղթող էին ճանաչվել ՃՇՀԱՀ-ում կազմակերպված դպրոցական ծրագրավորման օլիմպիադային: Օլիմպիադային մասնակցել է աշակերտների 4 թիմ:
ՃՇՀԱՀ քոլեջի երկու ուսանողներ մասնակցել են համառուսաստանյան փառատոնի: ՄարտինՄանուկյանը ստացել է հատուկ դիպլոմ, իսկ Շահանե Ղամբարյանը ստացել է սերտիֆիկատ:
ՃՇՀԱՀ ուսանողներն ու աշակերտները միշտ էլ բարձր են պահում համալսարանի պատիվը, այսօր էլ տարին ավարտում ենք բազում պարգևներով:
Նիստի ավարտին պարոն Վարդանյանը շնորհավորեց համալսարանականների Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ նոր տարում մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ: