(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՌԵԿՏՈՐԱՏԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

Սիրելի՛ համալսարանականներ.
ՀՀ Կառավարության՝ մարտի 16-ի որոշմամբ, մինչև ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի համավարակի տարածմանը խոչընդոտելու և բուժական միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Այս որոշման շրջանակում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր անցկացվեց ռեկտորատի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվեց ուսումնական գործընթացի հետագա պլանավորումը:
Մասնավորապես, որոշում կայացվեց սեղմ ժամկետներում կիրառել համալսարանում ներդրված առցանց-հեռավար ուսուցման պլանավորման արդյունավետ գործիքները, որոնք հնարավորություն կընձեռեն էլեկտրոնային տարբերակով իրականացնել դասընթացները և ապահովել դասախոս-ուսանող կապը:
Ռեկտորատի մշտական ուշադրության կենտրոնում կլինեն նաև ուսումնական պրակտիկաների և քննական պրոցեսների կազմակերպման հարցերը:
Շարունակե՛ք հետևել մեր համալսարանի կայքէջում հրապարակվող պաշտոնական հաղորդագրություններին, որպեսզի տեղեկացված լինեք ռեկտորատի որոշումներից և առցանց ուսուցմանը վերաբերող նորություններից:
Եղե՛ք զգոն և առողջ:

17.03.20