ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհուրդը իրականացրեց 2022թ-ի հաշվետու նիստը, ամփոփելով տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Նիստին ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պրոռեկտորները, դեկանները:
ՈՒԽ նախագահ Սուսաննա Հակոբյանը ներկայացրեց 2022 թվականին ուսանողական խորհրդի և ֆակուլտետային խորհրդների իրականացված խոշոր ծրագրերն ու միջոցառումները:
Պարոն Վարդանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ընդգծելով ուսանողական խորհրդի կատարած աշխատանքների կարևորությունը, պարոն Վարդանյանը առաջարկեց առավել մեծ ուշադրություն դարձնել գիտակրթական ոլորտում կազմակերպվող ծրագրերին և ավելացնել այն ծրագերն ու միջոցառումները, որոնք նպաստում են կրթության որակի բարձրացմանը:
Նիստի վերջում ռեկտորը շնորահակալագրեր հանձնեց նախորդ տարվա ընթացքում առավել ակտիվ նախաձեռնություններով հանդես եկած ուսանողներին, իսկ ուսանողական խորհրդի նախագահը շնորհակալագրեր հանձնեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրած Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի ուսանողուհի Արևիկ Շահվերդյանին և երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Շինարարության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Խաչիկ Չքոլյանին: Հանդիպումը ավարտվեց հարց- պատասխան ձևաչափով: