(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԿԱՊՍԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԸ

Շիրակի մարզում 30 տարի անց մեկնարկեց 25 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը: Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՏԶՀ նախագահ Սարգիս Բաղինյանը, Ջրային Կոմիտերի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա դել Արկոն, համայնքապետեր և կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ջրամբարի 25 միլիոն խորանարդ մետր ծավալով կառուցման դեպքում ջրով կապահովվի շուրջ 17,000 հա հողատարածք, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ 60 միլիոն խորանարդ մետր ծավալի դեպքում հնարավորություն կստեղծվի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հա հողատարածքների ոռոգումը մեխանիկականից փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 11.0 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, ջրաչափության հուսալի համակարգի տեղադրման արդյունքում կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը:
18.05.23