(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Տարվա եզրափակիչ խաղը

Երջանկահիշատակ Հովհաննես Զանազանյանի անվան միջֆակուլտետային ամենամյա մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլը տեղի ունեցավ այսօր ՝ «Խուլ ու համրերի» դպրոցի սպորտդահլիճում:

Եզրափակիչ խաղում միմյանց դեմ մրցում էին «Կառավարման և տեխնոլոգիայի» ու «Շինարարության» ֆակուլտետների թիմերը: Բազմաթիվ երկրպագուներից բացի հանդիպմանը ներկա էին նաև ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանը, ռեկտորի առաջին տեղակալ Ե. Վարդանյանը, ռեկտորի խորհրդական, ՈՒԽ նախագահ Հ. Հովեյանը, «Կառավարման և տեխնոլոգիայի» ֆակուլտետի դեկան Տ. Մարտիրոսյանը, ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ Հ.Բադալյանը, կարիերայի կենտրոնի ղեկավար Հ.Սարգսյանը:

Թեժ պայքարից հետո «Կառավարման և տեխնոլոգիայի» ֆակուլտետի թիմը իր գեղեցիկ խաղով պարտության մատնեց «Շինարարության» ֆակուլտետի թիմին: Չեմպիոն հռչակվեց «Կառավարման և տեխնոլոգիայի» թիմը, և պարգևատրվեց գավաթով: Հաղթանակած խաղացողներին տրվեց մեդալներ,պատվոգրեր և սպորտային համազգեստ:Երկրորդ և երրորդ տեղը գրավված թիմերը նույնպես պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: Լավագույն ռմբարկու ճանաչվեց Հայկ Մանուկյանը և պարգևատրվեց պատվոգրով:

21.11.16