(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵՑ 2022 ԹՎԱԿԱՆԸ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, նախարար Գնել Սանոսյանի մասնակցությամբ, կազմակերպել էր տարեվերջյան հաշվետու հանդիպում ոլորտի մասնագետների, ճանապարհաշինական ընկերությունների, միջազգային դոնոր կազմակերպությունների և ՃՇՀԱՀ ներկայացուցիչներ   հետ։ Հանդիպմանը մասնակցում էր ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, Ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանը։ Հանդիպման սկզբում նախարար Գնել Սանոսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, նշեց, որ շատ է կարևորում պետական լիազոր մարմնի տեղական, միջազգային ընկերությունների ու համալսարանի անմիջական մասնակցությամբ այսպիսի հանդիպումները. «Շատ  կարևոր է  ոլորտի բոլոր մասնակիցներին հավաքել մեկ տեղում և միասին փորձել ամփոփել տարին,  որպեսզի հասկանանք՝ ի՞նչ ունեինք, ի՞նչ ձեռքբերումներ,  բացթողումներ և ի՞նչ նշաձող ունենք հաջորդ տարվա կամ տարիների համար, և միասին փորձենք դրանց իրականցման ուղիները գտնել»։ Նախարարը ներկայացրեց անցնող տարում նախարության կողմից կատարված աշխատանքները և գալիք տարում նախատեսվողները։

Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, որն ամփոփ ներկայացրեց նախարարության և բուհի ակտիվ համագործակցության արդեն կայացած միջոցառումների մասին տեղեկատվությունը և 2023 թվականին նախանշված նոր նախաձեռնությունները։ Միջոցառման վերջում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, տ,գ,դ, պրֆեսոր Եղիազար Վարդանյանը, Ճանապարհներ և կամուրջներ ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Հակոբ Գյուլզադյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրով։

31.12.22