(010) 303-300

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԻՆ

Մեր համալսարանի պատվիրակությունը՝ հանձինս ասպիրանտ, Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանի, էկոնոմիկայի իրավունքի և կառավարման աբիոնի վարիչ,տ.գ.թ. դոցենտ Տաթևիկ Եդոյանի, նույն ամբիոնի դասախոս տ.գ.թ. դոցենտ Զառա Մանվելյանի և նույն ամբիոնի մագիստրոս, Ուսանողական խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաչատրյանի,
Վրաստանի Տեխնիկական համալսարանում մասնակցում են մարտի 26-ին մեկնարկած «Ջրամատակարարման և ջրահեռացման եվրոպական ինովացիոն տեխնոլոգիաները Հարավային կովկասի պայմաններում» միջազգային գիտական սեմինարին, որին մասնակցում են 11 պետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։

Տաթևիկ Եդոյանը և Զառա Մանվելյանը ներկայացրել են «ՀՀ մակերևույթային ջրերի աղտոտման աղբյուրները և պահպանման հիմնական խնդիրները» և «ՀՀ ջրային ռեսուրսների ինտեգրացված կառավարման խնդիրները» թեմաներով զեկույցներ:
Սեմինարի շրջանակներում՝ նախատեսված են Ուսանողական Խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանի և փոխնախագահ Դավիթ Խաչատրյանի հանդիպումները Վրաստանի տեխնիկական համալսարանի ուսանողական ինքնակառավարման նախագահության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև քննարկումներ՝ 2 բուհերի ուսանողների համագործակցության հեռանկարի վերաբերյալ:

Մեր պատվիրակության համար կկազմակերպվի շրջայց համալսարանում և սպորտային, ժամանցի, մշակութային միջոցառումների կազմակերպման վայրերում։

27.03.19