(010) 303-300

ՎՍՏԱՀ ՔԱՅԼԵՐՈՎ ՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ՝ ԴԵՊԻ ԲԱՂՁԱԼԻ ԴԻՊԼՈՄԸ

Ուսանողական տարիները կյանքի լավագույն ժամանակահատվածն են, իսկ դիպլոմը՝ այն լավագույն պարգևը, որին արժանանում ես այդ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր լարված եռուզեռ է: Ամիսներ շարունակ գրքեր-տետրերով ու նախագծերով ծանրաբեռնված ուսանողները շտապում, քննարկում, նկարում, գրում ու ջնջում էին. պատրաստվում էին ավարտակական աշխատանքների պաշտպանությանը:

Օրեր առաջ մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողները հաջողությամբ անցան այդ փորձությունը: Այսօր արդեն բակալավրների ավարտական աշխատանքների պաշտպանության վերջին օրն է:

Ամբողջացնելով համալսարանն ավարտող մագիստրանտներին և բակալավրներին՝ նշենք, որ Ճարտարապետության ֆակուլտետից ավարտական աշխատանքների պաշտպանության է մասնակցել 37 մագիստրանտ և 134 բակալավր, Շինարարության ֆակուլտետից՝ 22 մագիստրանտ և 104 բակալավր, Դիզայնի ֆակուլտետից՝ 15 մագիստրանտ և 147 բակալավր, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետից՝ 4 մագիստրանտ և 75 բակալավր, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետից՝ 19 մագիստրանտ և 160 բակալավր:

31.05.19