(010) 303-300

ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԳՐԱՎԵՑԻՆՔ 2-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ

Ավարտվեցին Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով բասկետբոլի և վոլեյբոլի տղաների ու աղջիկների մրցումները:

Վոլեյբոլի տղաների պայքարում մեր թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը` համառ պայքարում 1-ին տեղը զիջելով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմին: Վոլեյբոլի առաջնությանը մասնակցում էին 11 բուհերի թիմեր։

Սրտանց շնորհավորում ենք մեր վոլեյբոլի թիմի բոլոր խաղացողներին, թիմի գլխավոր մարզիչ Ավագ Նիկողոսյան, այս հաջողության համար և հետագայում մաղթում ենք էլ ավելի բարձր նվաճումներ:

Հավելենք, որ 22-րդ ուսանողական խաղերի ամփոփումը և հանդիսավոր պարգևատրման արարողությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության նիստերի դահլիճում։

09.12.21