(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Ամերիկահայ ճարտարապետների, ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անդամ Հ.  Մարտիրոսյանի հետ:  Ում անմիջական աջակցությամբ`  Ռադգերս համալսրարանը հեռավար վերապատրաստման  դասընթացներ է անցկացնում տարբեր ոլորտային մասնագետների համար, ինչպես օրինակ, վերջին դասընթացը, որը վերաբերում էր ճանապարհային ծածկույթների կառավարմանը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնակիցների համար դասընթացն անցկացվում է անվճար:

Հ.Մարտիրոսյանի հետ հանդիպմանը ներկա էին  ՃՇՀԱՀ Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ.Եդոյանը, Էկոնոմիկայի և իրավունքի կառավարման ամբիոնի վարիչ Տ.Եդոյանը, Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնի ղեկավար Լ.Հարությունյանը և Միջազգային հարցերով խորհրդատու Ա.Մինասյանը: Ներկաները ողջունեցին հյուրին, իրենց խորին շնորհակալությունը հայտնելով  անձնուրաց աշխատանքի համար: Այնուհետև Ա.Մինասյանը խոսեց դասընթացների արդյունավետության ինչպես նաև այն մասին, թե որքան բարձր է գնահատվում երկարամյա փոխշահավետ համագործակցությունը: Ա.Մարտիրոսյանն էլ իր հերթին վերահաստատեց, որ այս դասընթացները կլինեն շարունակական և ինքն էլ աջակցությունը կցուցաբերի, որպեսզի դրանք լինեն անվճար:  

30.09.22