ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մեր համալսարանի ուսանող ճարտարապետներն ու դիզայները վերադարձել են հերթական հաղթանակով: Սեպտեմբերի 18-24-ը Նովոսիբիրսկ քաղաքում անցկացված ճարտարապետության և դիզայնի ավարտական աշխատանքների միջազգային մրցույթ-ստուգատեսում մեր համալսարանի 27 ուսանողներից 16-ն արժանացան 1-ին կարգի, 11-ը՝ 2-րդ կարգի մրցանակների:
Մրցույթին մեր համալսարանը ներկայացնող պատվիրակության կազմում էին Դիզայնի ֆակուլտետի դեկան Արմեն Բուբուշյանը, փոխդեկան Արմեն Շատվորյանը, ՀՀ Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը:
МООСАО-ի կողմից կազմակերպվող 25-րդ միջազգային մրցույթին մասնակցում էր 4 երկրի 54 համալսարանի 738 աշխատանք: Հավելենք, որ բացի 1-ին և 2-րդ կարգի մրցանակներից, մեր ուսանողներից երեքը ստացան նաև վկայագրեր՝ ՌԴ Ճարտարապետների միության, Նովոսիբիրսկի համալսարանի և Ճարտարապետների միջազգային ասոցիացիայի կողմից:
Վկայականների արժանացան նաև դիպլոմայինների ղեկավարներ Աննա Ենգոյանը և Գրիգոր Նալբանդյանը: