Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանը հյուրընկալել է Հայաստանում գործընկեր բուհի դասախոսին: Շարժունությունը իրականացվել է «Erasmus + KA107» ծրագրի շրջանակում:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ամբիոնի դասախոս Նոնա Շիրոյանն անցկացրեց դիզայնի ոլորտում դասախոսություններ առաջին կուրսի ուսանողների համար:
Դասընթացները ներառում էին «Հայեցակարգային դիզայն» դասընթացի մի մասը, որը տիկին Նոնան անցկացնում է Հայաստանում՝ կիրառելով դասավանդման նորարարական մեթոդներ ու տեխնիկա: Դասախոսություններին մասնակցում էին Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանի դասախոսներ Յան Դիլ- Միխալովսկին և Պյոտր Լեոնարդ Յավորովսկին:
Վարշավայի էկոլոգիայի և կառավարման համալսարանում Նոնա Շիրոյանը հանդիպում ունեցավ ճարտարապետության ֆակուլտետի որակի և զարգացման հարցով փոխդեկան Բոգդան Գորժիցայի և ֆակուլտետի 2 դասախոսների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բուհերի միջև առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ծրագրերը ներառում են ամառային դպրոցի, վեբինարների համատեղ կազմակերպման և այլ հարցեր: