(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՂ. «ԿԱՌՈՒՑԻ՛Ր ՔՈ ՔԱՂԱՔԸ»

Մարտի 19-ին կայացավ  Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի (Россотрудничество) ու ՃՇՀԱՀ համագործակցության արդյունքում համատեղ կազմակերպվող հերթական վարպետաց երկօրյա դասը (Master class)՝ «Կառուցի՛ր քո քաղաքը» խորագրով, որին մասնակցում են Դիզայնի ֆակուլտետի ուսանողները:

Խաղի նպատակն մասնակիցներին սովորեցնել նախագծել բնակավայրը (փոքր քաղաք)՝ տեղադրելով նախապես պատրաստված օբյեկտներ (բնակելի թաղամասեր, արդյունաբերական գոտիներ, ենթակառուցվածքային օբյեկտներ) և հաշվի առնելով տարածքային,  բնապահպանական առանձնահատկությունները: 

Մասնակիցներն իրենց աշխատանքները կուղարկեն էլեկտրոնային տարբերակով:Վարպետաց դասի ավարտին ուսանողները կստանան մասնակցության վկայականներ, իսկ հաղթողները հնարավորություն կունենան առանց ընդունելության քննություններ հանձնելու սովորելու  ՌԴ Ուդմուրտի պետական համալսարանում:

22.03.21