(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Քրիստոսի Հարության հրաշափառ տոնը նշվեց ՃՇՀԱՀ-ում, որի շրջանակներում ուսանողական խորհուրդը կազմակերպել էր հանդիպում-հյուրասիրություն՝ «Սուրբ Զատիկ» թեմայով:

Հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ ղեկավարությունը ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի: Պարոն Վարդանյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց ուսանողների կողմից ազգային ավանդույթների պահպանումը, որը բոլոր դարերում մեր ժողովրդին միավորող դեր է ունեցել, ամրապնդել է հավատը սեփական ուժերի նկատմամբ:

Ուսխորհրդի քարտուղար Սուսաննա Հակոբյանը ներկայացրեց  Սուրբ Զատկի տոնին ուղեկցող ծիսակատարությունների դերն ու նշանակությունը:  Հանդիպման ավարտից հետո հյուրերը, համալսարանի ղեկավար կազմը համտեսեցին ուսանողների կողմից պատրաստված տոնական ուտեստները։

06.04.21