(010) 303-300

Սիրելի’ ու հարգելի’ ուսուցիչներ.

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական ամենավեհ տոնի առթիվ: 21-րդ դարում, երբ կրթությունն այլևս անպարտելի ուժ ունի, ուսուցչի աշխատանքն ավելի պարտավորեցնող ու կարևոր է: Ընտանիքից հետո դպրոցն է այն տանիքը, որի ներքո ձևավորում է երեխայի խոսքը, երիտասարդի աշխարհայացքն ու կենսակերպը՝ մանկավարժի անմիջական ազդեցությամբ:

Անհնար է պատկերացնել ամրակուռ և զարգացած պետություն՝ առանց կրթված, դաստիարակված ու հայրենասեր մարդկանց: Եվ այստեղ է, որ անհնար է պատկերացնել այդ գործընթացներն առանց իր գործի նվիրյալ մանկավարժի, քանզի այն պարզապես մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն, բարոյահոգեբանական պատասխանատվություն, սեր ու ըմբռնում:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, սիրելի’ ուսուցիչներ և փափագում, որ ապրեք խաղաղության, բարեկեցության, սիրաշատ ու ներդաշնակ մթնոլորտում: 

04.10.19