Ողջունում եմ Ձեզ սեպտեմբերյան այս հիանալի՝ Գիտելիքի և գրքի օրվա առթիվ: Առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել հատկապես մեր համալսարանի նորեկ ուսանողներին, ովքեր, վստահ եմ, լինելու են մեր կրթօջախի օրինակելի ու պանծալի հետևորդները:
Գիտելիքը մեր երկրի պահպանման ու գոյատևման հիմնասյունն է, իսկ գրագետ ու բանիմաց քաղաքացին՝ երկրի այցեքարտը: Հետևաբար, հորդորում եմ, այս պահից սկսած լծվել կրթվելու, ճիշտն ու որակյալը կլանելու սուրբ գործին: Վստահ եղեք, որ սա է առողջ, գիտակից անհատ ու հասարակություն կերտելու միակ ուղին:
Սովորել՝ ոչ գնահատականների, այլ կրթական հարուստ պաշար ու ներաշխարհ ունենալու համար, քանզի միայն գիտելիքի անգնահատելի ուժը կարող է Ձեր պատանեկան երազանքները վերածել հասուն իրականության:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով հաջողություններ, անսպառ սեր ու նվիրում համալսարանի, գիր ու գրքի և, իհարկե, ընտրած մասնագիտության նկատմամբ: