Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ գարնանային այս գեղեցիկ և նրբագույն տոնի առթիվ: Հայկական պատմության ակունքներում կանգնած վեհ կանայք լավագույն մարմնացումն են հայ կնոջ ջերմ, հոգատար, պահապան և անձնուրաց տեսակի:
Գուցե թերանում ենք Ձեր նկատմամբ մեր սերն ու հարգանքն ամեն օր շռայլելու հարցում, բայց հավատացած եղե՛ք, որ դուք եք այն շարժիչ ուժը, որն ուղեկից է մեզ դժվարին ճանապարհին, հաղթանակներ պսակելիս և բարձունքներ նվաճելիս:
Կրկին շնորհավորելով Մարտի 8-ի կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիդ անկոտրում առողջություն, կանացի անսպառ երջանկություն և մասնագիտական հաջողություններ: