Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեծարանքի ու ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին և զոհերին գնահատանքի արժանացնելու օր էր:
Մեծաթիվ հյուրերի ներկայությամբ՝ ռեկտոր Գագիկ Գալստյանը տեղեկացրեց, որ այսուհետև մեր համալսարանի նախկին ուսանող, հերոս Ադամ Սահակյանի անունով կտրամադրվի կրթաթոշակ:
«Թերմոռոս-Ար» ընկերությունը «Արարատբանկ»-ի հետ համատեղ հունվար ամսից մեր համալսարանի 3 ուսանողի կտրամադրի 110000 դրամ: Կրթաթոշակը կտրվի ճարտարապետության, շինարարության և դիզայնի ֆակուլտետներից այն ուսանողներին, ովքեր ծառայել են Հայոց բանակում կամ մասնակցել քառօրյա պատերազմին: