(010) 303-300

«ՌՕՔԵՄՓ 2020․ մշակութային ժառանգության փորձագետների վերապատրաստում»

Մշակութային ժառանգության ինտենսիվ վերապատրաստման դասընթացին մասնակցության համար որակավորման գնահատմամբ մասնակիցների ընտրության գործընթացը հայտարարվում է բաց։ «ՌՕՔԵՄՓ Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնը», որը գործում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բոլոնիայի համալսարան՝ Ալմա մատեր ստուդիորումի միջև կնքված համաձայնագրի հիման վրա՝ Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ (Իտալիա), ինչպես նաև համագործակցում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ։ Ընտրված մասնակիցների համար դասընթացին մասնակցությունը անվճար է։ Դասընթացը ներառում է տեսական և գործնական կրթական միջոցառումներ և բաղկացած է դասախոսություններից, անհատական ուսուցումից և լաբորատոր գործնական պարապմունքներից։

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղումով՝ http://www.rochemp.org/wp-content/uploads/2020/01/Call-in-Armenian.pdf

03.02.20