(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՌՈՔԵՄՓ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

«ՌՕՔԵՄՓ մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնը», որը գործում է ԿԳՄՍ նախարարության և Բոլոնիայի համալսարան՝ Ալմա մատեր ստուդիորումի միջև կնքված համաձայնագրի հիման վրա,  Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ (Իտալիա), ինչպես նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ անցկացրեց մշակութային ժառանգության փորձագետների վերապատրաստման 3,5-ամսյա (110-ժամյա) դասընթաց:  Վերապատրաստման դասընթացին մասնակցել է ՃՇՀԱՀ հուշարձանների ախտորոշման և չափագրման լաբորատորիայի վարիչ Մարինա  Բունաթյանը:  

Միջազգային ձևաչափով վերապատրաստման դասընթացը ներառում է բոլոր տեսակի  ռեստավրացիաները (հուշարձան, կերամիկա, փայտ և այլն):   Վերապատրաստման նմանօրինակ ծրագրերը ոչ միայն հնարավորություն են տալիս քաջատեղյակ լինելու ոլորտային կարևորագույն իրադարձություններին, տեղեկություններ ստանալու կիրառվող սարքավորումների մասին, այլև մասնագետներին ու ուսանողներին ներկայացնելու ռեստավրացիայի զարգացման արդի միտումները:

 

20.05.21