(010) 303-300

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ՀՅՈՒՍԻՍԿՈՎԿԱՍՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃՇՀԱՀ ռուսաց լեզվի կենտրոնի ղեկավար Կարինա Հովհաննիսյանն այցելել է ՌԴ Ստավրոպոլի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարան: Այցելության ընթացքում մասնակցել է դասախոսների  որակավորման բարձրացման «Русский язык как иностранный: актуальные аспекты методики преподавания» ծրագրին և այնտեղ անցկացվող  գիտաժողովի աշխատանքներին:

Գիտաժողովի ընթացքում տիկին Հովհաննիսյանը ներկայացրել է «Русский язык в образовательном пространстве Республики Армения» թեմայով զեկուցում՝ անդրադարձ կատարելով ՀՀ բուհերում, մասնավորապես ՃՇՀԱՀ-ում լեզվաբանության ոլորտում առկա իրավիճակին: Մանրամասն անդրադարձ է կատարվել  ՃՇՀԱՀ ռուսաց լեզվի կենտրոնի գործունեությանը, զարգացման հեռանկարներին, կենտրոնում ռուսաց լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդաբանությանն ու կիրառվող տեխնոլոգիաներին:

Գործուղման ընթացքում այցելելություն է կատարվել Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի գրադարան, և հնարավորություն ընձեռվել ապահովելու հասանելիությունը էլեկտրոնային գրադարանի պահոցին, ինչպես նաև մեր ռուս գործընկերների կողմից մեր համալսարանի Ռուսաց լեզվի կենտրոնին է փոխանցվել շինարարության ոլորտին առնչվող մասնագիտական արդի գրականություն։

Այցելության ընթացքում ձեռք են բերվել հետևյալ պայմանավորվածությունները՝ շարունակել փոխշահավետ համագործակցությունը երկու բուհերի միջև, իրականացնել փոխանակման ծրագրերը շինարարական մասնագիտություններով, իրականացնել ռուսաց լեզվի դասախոսների համար նախատեսված մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ:

16.11.22