Հայ-սլավոնական համալսարանի գիտական խորհոդի որոշմամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դոցենտ Ռուբեն Արտուչյանին Հայաստանի մշակույթում ունեցած հսկայական ներդրման, քաղաքացիական բարձր դիրքորոշման և հումանիզմի գաղափարներին նվիրվածության շնորհվել է Պատվավոր դոկտորի կոչում:
Ռուբեն Սերգեյի Արուտչյանը ծնվել է 1947 թվականին Երևանում, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի ընտանիքում,սովորել է 1964-1970 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։ Հանդիսանում է Հայաստանի ճարտարապետների միության անդամ և Հայաստանի նկարիչների միության անդամ։ 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը և 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է։ Ռ․ Առուտչյանը ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ և արժանացել է մի շարք պարգևների՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչմանը: