(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՌՈԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Սիրելի համալսարանականեր պատիվ ունենք տեղեկացնել, որ ռեկտորի խորհրդական է նշանակվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության նախկին պետ Ռոբերտ Սուքիասյանը:

Շնորհավորում և ողջունում ենք մեր գործընկերոջը՝ վստահ լինելով, որ պարոն Սուքիասյանի երկարամյա փորձն ու գիտելիքները իրենց էական դերակատարումը կունենան մեր համալսարանի զարգացման, նոր ու հավակնոտ ծրագրեր կյանքի կոչման կարևորագույն գործում:

 Ռոբերտ Ռաֆիկի Սուքիասյան՝ ծնվել է Մասիս քաղաքում, 1970թ. հուլիսի 19-ին

Կրթություն

1991-1997թթ  ԵՊԲՀ բժկականխարգելման ֆակուլտետ

1977-1987թթ. Մասիսի շրջանի Մարմարաշենի միջնակարգ դպրոց՝արծաթե մեդալ

Աշխատանքային գործունեություն

2021թ․ առ այսօր ՃՇՀԱՀ ռեկտորի խորհրդական
2010-2021թթ. ՀՀ ԿԳՆ նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
2009-2010թթ. ՀՀ ԿԳՆ նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն՝ պետի տեղակալ
2005-2009թթ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն՝ պետի տեղակալ
2003-2005թթ. ԵՊԲՀ բուժխորհրդատվական պոլիկլինիկա՝ ղեկավար
2003-2005թթ. ԵՊԲՀ համալսարանական կլինիկաների և հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտորի օգնական
2001-2003թթ. ԵՊԲՀ արտասահմանցի ուսանողների նախապատրաստական ֆակուլտետ՝ դեկանի տեղակալ
2013թթ.  ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոն՝դոցենտ
2000-2013թթ. ԵՊԲՀ սոցիալական հիգիենիայի և առողջապահության կազմակերպման ամբիոն՝ ասիստենտ
1997-1999 թթ.   ԵՊԲՀ սոցիալական հիգիենիայի և առողջապահության կազմակերպման ամբիոն՝ ավագ լաբորանտ
1987-1991թթ.  Մասիսի ԿՇՀ՝ սանիտար

Գիտական գործունեություն

2002թ. — թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանություն՝ բժշկական գիտությունների թեկնածու

Անձնական տվյալներ

Ամուսնացած է , ունի 3 երեխա

 

17.02.21