(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝  քաղաքաշինական կադաստրի վարման ընթացքը թեմայով, որի ընթացքում ներկաները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրների մասին և քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Քննարկմանը մասնակից է եղել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ինժեներական գեոդեզիա ամբիոնի վարիչ Սուրեն Թովմասյանը, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը, ՀՀ պետական գործիչ Ֆելիքս Փիրումյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալները, խորհրդականներն ու ոլորտի վաստակաշատ մասնագետներ:

30.10.19