(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Սեպտեմբերի 10-ին՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ:

Հանդիպումը նվիրված էր Արցախում քաղաքաշինության զարգացմանը և այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի քննարկմանը, որին մասնակցում էին նաև Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

11.09.19