Սեպտեմբերի 10-ին՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ:
Հանդիպումը նվիրված էր Արցախում քաղաքաշինության զարգացմանը և այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի քննարկմանը, որին մասնակցում էին նաև Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը: