ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր կայացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորատի՝ տարեվերջյան, ամփոփիչ նիստը:
ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը նիստը մեկնարկեց ամանորյա շնորհավորանքներով՝ համալսարանի աշխատակիցներին մաղթելով առողջություն, երջանկություն, մասնագիտական առատ ձեռքբերումներով լի տարի, իսկ երկրին՝ զարգացում և նորանոր նվաճումներ:
Նիստի ընթացքում քննարկվեցին 2019-2020թթ. Ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների առաջադիմության միջին ցուցանիշների և մագիստրոսական թեզերի, Շինարարության ֆակուլտետի բակալավրիատի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանողի ավարտական աշխատանքի պաշտպանությունների արդյունքները, ինչպես նաև մատնանշվեց բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների՝ գիտական հոդվածներով հանդես գալը խթանելու և գիտական մամուլում տպագրվելուն օժանդակելու կարևորությունը:
Նիստի ավարտին՝ պարոն Վարդանյանը տեղեկացրեց նաև համալսարանի աշխատակիցներին տարեվերջյան դրամական պարգևատրումներ հատկացնելու մասին: