(010) 303-300

ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՐԴԳԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ վաստակավոր շինարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանի յուրահատուկ շնորհավորանքը Մարտի 8-ի կապակցությամբ:

Սրտանց շնորհավորում եմ մեր սիրելի մայրերին, կանանց և աղջիկներին`գարնանային ավանդական տոնի՝ մարտի 8-ի առթիվ:

Մաղթում եմ, որ Ձեր դեմքից աստվածային ժպիտը անպակաս լինի, քանզի կնոջ կամ աղջկա համար ժպիտը կանացիության անհրաժեշտ և ամենակարևոր բնութագրերից է, այնպես, ինչպես նրանց հարդարանքը, սանրվածքը, նիստուկացը, հագուկապը և այլն, ինչն այլ կերպ անվանում են բարետեսություն:

Կանայք և աղջիկներ անկախ իրավիճակից՝ հնարավորինս, միշտ ժպտացեք՝ դրանով իսկ ջերմացնելով բլորիս և շրջապատը…

Դիմում եմ մեր հրաշք ուսանողուհիներին …

 

Ջա˜ն աղջիկներ, լույս աղջիկներ,

Ապագայի հույս աղջիկներ,

Պարտեզի վարդ, օջախի զարդ,

Խավարի մեջ՝ լույս աղջիկներ…

 

Դուք վհատին հույս եք տալիս,

Մոլորվածին լույսեք տալիս,

Տղաներին հանդիպելիս,

Եղնիկի պես խույս եք տալիս,

 

Հիշեք նաև՝ բազում դարեր, ընտանիքի հոգսն ու բեռը,

Փառքով պատվով  ու  անտրտունջ՝ համբերատար  կնոջ վայել,

Ձեր ուսերին՝ դուք եք տարել,

Հայրենիքին՝ միշտ սատարել:

 

Աստված պահապան Ձեզ և Ձեր ընտանիքին…

 

Ձեր խոնարհ ծառա՝ Վարդգես Գրիգորյան                                                                 

14.03.25