(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻ ՎՐՁԻՆԸ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

ՃՇՀԱՀ ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Հ. Ասատրյանը Իտալիայում անցկացվող «Միքելանջելոյի վրձինը»  մրցույթում ներկայացել է «Միանվագ»   խորագրով պաստելային աշխատանքով, որը մրցույթում հավաքել է 93 միավոր։ Մրցույթու եղել են տարբեր անվանակարգեր, մասնակիցների տարիքը՝ 10 տարեկանից բարձր: Հ. Ասատրյանին միջազգային հանձնաժողովի կողմից շնորհվել է առաջին կարգի մրցանակ։ Պրոֆեսորի աշխատանքը կցուցադրվի Իտալիայի առցանց հարթակներում։  Սա պրոֆեսոր առաջին հաղթանակը չէ միջազգային մրցույթում. անթիվ են Հայկ Ասատրյանի նվաճումներն ու ձեռքբերումները, մեծ է նրա վաստակը ճարտարապետության ոլորտում։ Անվանի պրոֆեսորը  1966 թվականից գործունեություն է ծավալում որպես ճարտարապետ։ 1972-1975 թթ. եղել է Ջերմուկ քաղաքի գլխավոր ճարտարապետը։ ՊՃՄ, ինչպես նաև Դիզայներական միության անդամ է։ 1990 թվականից աշխատում է Ճարտարապետական տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնում։ Արժանացել է բազմաթիվ դիպլոմների ու մրցանակների. 1986 թ. «Տարվա լավագույն նախագիծ»   մրցույթում արժանացել է հատուկ դիպլոմի, 1989 թ. «Ցածրահարկ սեյսմակայուն տների համամիութենական մրցույթում»   նրան շնորհվել է առաջին կարգի մրցանակ, 2004 թ. «Տարվա լավագույն նախագիծ և կառույց» մրցույթում՝ դափնեկրի դիպլոմ։ 2014 թ. արժանացել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրի, 2015  թ. ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից նրան շնորհվել է «Տրդատ ճարտարապետ»   ոսկե մեդալ։ 

03.03.22