(010) 303-300

ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՅՈԹ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՊԼՈՄԻ

Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Ասատրյանը Իսպանիայում անցկացվող «Դալիի բեղերը» առցանց միջազգային մրցույթում կերպարվեստի ոլորտում 56-ից բարձր տարիքային խմբում ներկայացրել է յոթ աշխատանք, որից 5-ի համար արժանացել է առաջին կարգի միջազգային դիպլոմի, իսկ 2-ի համար՝ 2-րդ կարգի միջազգային դիպլոմի:

Սա պրոֆեսորի առաջին հաղթանակը չէ միջազգային մրցույթում. բազմաթիվ են Հայկ Ասատրյանի նվաճումներն ու ձեռքբերումները, մեծ է նրա վաստակը ճարտարապետության ոլորտում։

Անվանի պրոֆեսորը  1966 թվականից գործունեություն է ծավալում որպես ճարտարապետ։ 1972-1975 թթ. եղել է Ջերմուկ քաղաքի գլխավոր ճարտարապետը։Ճարտարապետների միության, ինչպես նաև Դիզայներական միության անդամ է։ 1990 թվականից աշխատում է Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնում։ Արժանացել է բազմաթիվ դիպլոմների ու մրցանակների. 1986 թ. «Տարվա լավագույն նախագիծ»   մրցույթում արժանացել է հատուկ դիպլոմի, 1989 թ. «Ցածրահարկ սեյսմակայուն տների համամիութենական մրցույթում»   նրան շնորհվել է առաջին կարգի մրցանակ, 2004 թ. «Տարվա լավագույն նախագիծ և կառույց» մրցույթում՝ դափնեկրի դիպլոմ։ 2014 թ. արժանացել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրի, 2015  թ. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից նրան շնորհվել է «Տրդատ ճարտարապետ»   ոսկե մեդալ։

Պարոն Ասատրյանը 2022 թվականից նկարիչների միության անդամ է, նույն թվականին ստացել է վաստակավոր ճարտարապետի կոչում:

14.02.24