Հարգելի ուսանողներ, գուցեև արդեն գործընկերներ:
Դուք գտնվում եք ձեր կրթության կարևորագույն փուլերից մեկի՝ դիպլոմային աշխատանքի ավարտի շեմին: Սա ոչ միայն ձեր ուսումնառության արդյունքն է, այլև մեծ հնարավորություն է դրսևորվելու որպես մասնագետ, ցուցադրելու ձեր անհատականությունը, ստեղծագործական ներուժը, նորարար մտածողությունը, ստեղծագործական ունակությունները և ճարտարապետական բարդ խնդիրներ լուծելու կարողությունը:
Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնը հրավիրում է ձեզ իրականացնել ձեր երազանքները իրական նախագծերում և գտնել ձեր տեղը ճարտարապետական ասպարեզում: Սա որոշիչ քայլ կլինի ձեր մասնագիտական զարգացման համար: Ամբիոնում իրականացված դիպլոմային աշխատանքը կդառնա ձեր պորտֆոլիոն` բացելով դուռը դեպի ճարտարապետության զարմանահրաշ աշխարհ: Մենք պատրաստ ենք ամեն ինչում օգնել ձեզ կատարել և ներկայացնել ձեր ավարտական նախագծերը պատշաճ մակարդակով:
Դիպլոմային նախագծերի որակյալ մասնագիտական և ոչ ստանդարտ իրականացմանը նպաստող հիմնական միտումներն են.
Մենք միասին ենք որոշում դիպլոմային աշխատանքի թեման՝ հիմնված արդիականության պահանջարկի վրա՝ ինչը կբավարարի ճարտարապետական ժամանակակից մարտահրավերները:
Ամբիոնի դասախոսները պրակտիկ ճարտարապետներ են, ովքեր անմիջականորեն մասնակցում են Հայաստանի քաղաքների ճարտարապետական միջավայրի զարգացմանը, և, հետևաբար, դուք կստանաք ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև գործնական աջակցություն ձեր կարիերայի աճի համար:
Ամբիոնն ակտիվորեն օգտագործում է ժամանակակից թվային տեխնոլոգիաներ, գեներատիվ դիզայն և արհեստական ինտելեկտ, ինչը հնարավորություն է տալիս տիրապետել նախագծման առաջադեմ մեթոդներին:
Ոչ ստանդարտ մտածողությունը, էքսպերիմենտները ձևի, նյութի, ինչպես նաև գույնի հետ ճարտարապետի ստեղծագործական ուղու հիմքն են: Հենց այս ամբիոնում դուք կարող եք բացահայտել ձեր ստեղծագործական ողջ ներուժը և իրականացնել ձեր ամենահամարձակ գաղափարները:
Սիրելի ուսանողներ.
Ընտրելով ամբիոնը՝ դուք ընտրում եք այն ապագան, ուր ճարտարապետությունն ու դիզայնը կդառնան ձեր գործիքը հարմարավետ, էսթետիկ և ֆունկցիոնալ միջավայր ստեղծելու համար:
Ես ուզում եմ, որ դուք միշտ իմանաք և հիշեք մեծն Մարկուս Վիտրուվիուսի խոսքը, որ ճարտարապետության մեջ ամենակարևոր սկզբունքներն են օգտակարությունը, ամրությունը և գեղեցկությունը: Եվ սա հաստատուն է բոլոր ժամանակներում:
Այսպիսով, հարգելի գործընկերներ, եկեք միասին կերտենք ապագայի ճարտարապետությունը։
Ամբիոնի վարիչ՝ տ.գ.թ., պրոֆեսոր, վաստակավոր ճարտարապետ,
Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի արտասահմանյան անդամ Կարեն Ռաշիդյանց