Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանը շինարարական տարբեր հրապարակներում կազմակերպում է ուսանողների պրակտիկան: Ուսանողները շինհրապարակներ են գնում եղանակային տարբեր պայմաններում, անգամ ձմռանը: Նրանք հետևում են շինարարության ընթացքին, տեղում ծանոթանում բոլոր մանրամասներին: Ինչպես պարոն Գրիգորյանն է նշում, նմանօրինակ պրակտիկաները անհրաժեշտություն են, քանի որ հնարավորություն են տալիս տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, ինչի արդյունքում էլ ձեռք են բերում համապատասխան հմտություններ: