Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, մշտապես կարևորելով համալսարան-շրջանավարտ կապի ամրապնդումը, ճարտարապետական գործող արվեստանոցների, նախագծող ստուդիաների ղեկավարների և անհատ ճարտարապետների հետ անցկացնում է շարունակական հանդիպումներ:
Հերթական հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողների՝ բուհից դուրս պրակտիկայի անցկացման կարգը, ճարտարապետական կրթությանն աջակցմանը նպատակաուղղված հարցեր, ինչպես նաև հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին բուհում իրականացվելիք բարեփոխումները, ռազմավարական կարևոր քայլերը: Նմանօրինակ հանդիպումները ճարտարապետ ուսանողներին աջակցելու կարևոր քայլեր են, որոնց շնորհիվ ՃՇՀԱՀ շրջանավարտներին հնարավորություն է տրվում նաև մասնակից լինելու հարազատ բուհի բարեփոխումներին: