Ազատին անդադար հիշում և բնութագրում են ամենավեհ խոսքերով, վերագրում մարդկային ամենաազնիվ որակները: Որպես խելացի, շիտակ ու տարբերվող մտածողությամբ աշակերտ են հիշում նրան ուսուցիչները, ընկերասեր, ազնիվ, ուժեղ և ուրախ՝ մտերիմներն ու ծանոթները, իսկ հայրենասեր ու մինչև վերջին շունչը մայր հողին նվիրաբերած՝ նրան կհիշի Հայրենիքը:
20-ամյա Ազատ Ղազարյանը մեր համալսարանի Շինարարության ֆակուլտետի ուսանող էր: Իր ուժեղ կամքի և նպատակասլացության շնորհիվ՝ վստահ էին, որ ապագայում կլինի ոլորտի առաջադեմ մասնագետներից մեկը: Պատերազմը, սակայն, այլ վճիռ էր կայացրել: Նրան վիճակված էր կնքել մահկանացուն հերոսի պես ու հանուն Հայրենիքի կյանքի:
Հանգչիր խաղաղության և հավերժական լույսերի մեջ, անմա՜հ հերոս: