Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95 ամյակի առթիվ՝ համալսարանի մի շարք աշխատակիցներ, ՃՇՀԱՀ-ի Գիտական խորհրդի որոշմամբ, պարգևատրվեցին մեդալներով՝ համալսարանին անձնվեր ծառայելու և համալսարանի առաջընթացում ունեցած ավանդի համար:
Համալսարանի մեդալներով պարգևատրվեցին նաև գործընկեր շինարարական կազմակերպությունների ղեկավարները՝ համալսարանի երկրորդ մասնաշենքի ձախակողմյան հատվածի նկուղային և կիսանկուղային հարկերի վթարավտանգ վիճակում գտնվող կրող կոնստրուկցիաների ուժեղացման, նոր լսարանների և լաբորատորիաների կառուցման աշխատանքներին մեծապես աջակցելու, երիտասարդ շրջանավարտների կայացմանն օժանդակելու համար: